Այսօր Ռուսաստանն անցնում է իր պատմության ճակատագրական փուլով, որոշվում է աշխարհակարգի ապագան. Լավրով


Այսօր Ռուսաստանն անցնում է իր պատմության ճակատագրական փուլով, որոշվում է աշխարհակարգի ապագան. Լավրով

  • 28-09-2022 20:34:45   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ռուսաստանն այսօր անցնում է իր պատմության ճակատագրական փուլով, որոշվում է աշխարհակարգի ապագան: ՌԴ արտաքին գործերի նախարարության ստեղծման 220-ամյակին նվիրված փոստային նամականիշի մարման ժամանակ ասել է նախարար Սերգեյ Լավրովը:
 
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին: 
 
«Մեր արտաքին քաղաքականության հիմնական նպատակները եղել և մնում են երկրի ազգային անվտանգության ապահովումը, նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ներքին կայուն զարգացման համար բարենպաստ արտաքին պայմանների ձևավորումը և համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը», -նշել է նա:
 
«Այսօր մեր երկիրն անցնում է իր պատմության ճակատագրական փուլով:Չափազանցություն չի լինի ասել, որ որոշվում է աշխարհակարգի ապագան: Մենք կշարունակենք համառորեն և ստեղծագործորեն աշխատել համաշխարհային ասպարեզում»,- ընդգծել է Լավրովը:
 
Նա հավելել է, որ Ռուսաստանը գործընկերների հետ կնպաստի «կառուցողական, միավորող օրակարգին»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play