Հայաստանը Հնդկաստանի հետ 245 մլն դոլարի զենքի պայմանագիր է ստորագրել․ հնդկական Economic Times


Հայաստանը Հնդկաստանի հետ 245 մլն դոլարի զենքի պայմանագիր է ստորագրել․ հնդկական Economic Times

  • 29-09-2022 10:43:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
civilnet. Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել, գրում է հնդկական Economic Times-ը:
 
Ըստ կայքի՝ երկու երկրների կառավարությունները զենքի և զինամթերքի մատակարարման պայմանագրերը ստորագրել են այս ամսվա ընթացքում։
 
Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք:
 
Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվում է մոտ 245 միլիոն դոլար:
 
Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը