Պետք է հնարավորություն ստեղծենք, որ ուսուցիչը ստանա 800 հազար դրամ, 1 միլիոն դրամ աշխատավարձ․ Նիկոլ Փաշինյան


Պետք է հնարավորություն ստեղծենք, որ ուսուցիչը ստանա 800 հազար դրամ, 1 միլիոն դրամ աշխատավարձ․ Նիկոլ Փաշինյան

  • 29-09-2022 12:51:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Կառավարության նիստի ժամանակ Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ ուսուցչի տարակարգի շնորհման համակարգը արդյունավետ չի եղել։
 
Նոր կարգով նախատեսվում է տարակարգի մեխանիզմը փոխկապակցել ուսուցիչների մասնագիտական ստանդարտներին կա  չափանիշներին, որոնք հաստատվել են այս տարի։
 
«Սրանով նաև հնարավորություն ենք ունենում ներդնել ուսուցչի աշխատանքային կարիերայի կամ աշխատանքային առաջխաղացման մոտեցում։ Ուսուցիչը հնարավորություն կստանա, ի լրումն գործող համակարգերի, 10-50 տոկոս հավելավճար ստանալ՝ 5 տարի ժամկետով»,-նշել է նա։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց․ ուսուցիչն ինքն է որոշում՝ բարձրացնել իր աշխատավարձը, թե ոչ։
 
«Եվ տարակարգերը, և ատեստավորումը պետք է 5 տարվա ցիկլով լինի և ամեն անգամ պետք է աշխատավարձի ավելի բարձր ստանդարտներ գործեն։ 5 տարի հետո մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ ուսուցիչը ստանա 800 հազար դրամ, 1 միլիոն դրամ»,-նշել է նա։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը