ԱՄՆ դեսպանը Սյունիքում հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիներին


ԱՄՆ դեսպանը Սյունիքում հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիներին

  • 29-09-2022 14:29:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզ այցելած ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից:
 
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերները, ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։
 
Դեսպան Թրեյսին եղել է Ակներ գյուղում, որը տուժել էր հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։
 
Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Նրա հետ Սյունիք էին այցելել նաեւ դեսպանության տնտեսական եւ քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմ Զապֆելը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, գրասենյակի ծրագրերի համակարգող Հայկանուշ Բագրատունյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը