Վաղը Կրեմլում համաձայնագրեր կստորագրեն Ուկրաինայի օկուպացված տարածքները Ռուսաստանին միացնելու մասին


Վաղը Կրեմլում համաձայնագրեր կստորագրեն Ուկրաինայի օկուպացված տարածքները Ռուսաստանին միացնելու մասին

  • 29-09-2022 14:42:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Վաղը ժամը 15:00-ին Կրեմլում համաձայնագրեր կստորագրվեն Ռուսաստանի կազմ նոր տարածքներ մուտք գործելու վերաբերյալ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 
«Վաղը ժամը 15:00-ին Գեորգիևսկու դահլիճում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության կազմ նոր տարածքների մուտքի մասին համաձայնագրերի ստորագրումը, Պուտինը հանդես կգա ծավալուն ելույթով»,- ասել է նա։
 
Սեպտեմբերի 27-ին Ուկրաինայի չորս մասամբ օկուպացված շրջաններում ավարտվել են Ռուսաստանին միանալու «հանրաքվեները»։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը