ՆԱՏՕ-ն սպառնում է ուժգին հաշվեհարդար տեսնել կարևոր ենթակառուցվածքի վրա հարձակման դեպքում
29-09-2022 15:38:25 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews. ՆԱՏՕ-ն ասում է, որ դաշինքի երկրների կարևոր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման կհետևի կոշտ պատասխան՝ ասվում է դաշինքի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի օրը՝ կապված «Հյուսիսային հոսք» գազատարների վրա տեղի ունեցած միջադեպերի հետ:
«Մենք՝ որպես դաշնակիցներ, պարտավորվել ենք պատրաստվել, զսպել և պաշտպանվել պետական և ոչ պետական դերակատարների կողմից ուժի և այլ հիբրիդային մարտավարությունների կիրառումից: Դաշնակիցների կրիտիկական ենթակառուցվածքի դեմ ցանկացած կանխամտածված հարձակում կստանա միասնական և վճռական պատասխան»,- ասվում է փաստաթղթի մեջ։