Ֆինլանդիան փակում է սահմանը Ռուսաստանի հետ


Ֆինլանդիան փակում է սահմանը Ռուսաստանի հետ

  • 29-09-2022 15:54:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Ֆինլանդիայի արտգործնախարարը հաստատել է ուրբաթ օրվանից ռուս զբոսաշրջիկների համար սահմանների փակումը: Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
 
Միաժամանակ, նախարարը նշել է, որ ռուսաստանցիների համար երկիր մուտք գործելու համար ընդունելի պատճառներ են ընտանեկան այցելությունները, աշխատանքը և ուսումը։
 
Ավելի վաղ մի շարք ֆիննական աղբյուրներ հայտնել էին, որ հինգշաբթի Ֆինլանդիան վերջնական որոշում կկայացնի ռուսների համար սահմանային ռեժիմի վերաբերյալ, իսկ ուրբաթ գիշեր ամենայն հավանականությամբ կփակվի երկրների միջեւ ցամաքային սահմանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play