Մենք մի քանի անգամ առաջարկել ենք հայելային հետքաշում. ՀՀ ԱԳ փոխնախարարը դիվանագետներին ներկայացրեց իրավիճակը


Մենք մի քանի անգամ առաջարկել ենք հայելային հետքաշում. ՀՀ ԱԳ փոխնախարարը դիվանագետներին ներկայացրեց իրավիճակը

  • 29-09-2022 20:39:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Հայաստանն Ադրբեջանին մի քանի անգամ արդեն առաջարկել է զորքերի հայելային հետքաշում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում:
 
«Մենք մի քանի անգամ առաջարկել ենք հայելային հետքաշում: Սրա վերաբերյալ տեղեկացրել ենք նաև մեր գործընկերներին»,-ասաց ԱԳ փոխնախարարը:
 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով հարցերին, նշեց, որ, երբ զորքերը նման հեռավորության վրա են գտնվում միմյանցից, դա  լրացուցիչ առիթ կարող է հանդիսանալ՝ թեկուզ տեղային բախումների, հատկապես, երբ հակառակորդի կողմից հաճախ հրահրվում են նման բախումներ:
 
 «Նաև դրանից ելնելով է, որ հայաստանյան ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս զորքերի հայելային հետքաշման առաջարկով, որպեսզի տեղային սուբյեկտիվ դրսևորումներից հնարավորինս զերծ մնանք»,-ասաց Սանոսյանը:
 
Հայաստանում հավատարմագրված դեսպանները, դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին այցելել էին  Գեղարքունիքի մարզի՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած մի քանի բնակավայրեր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը