Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. Զախարովայի պատասխանը


Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. Զախարովայի պատասխանը

  • 30-09-2022 10:22:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. ՀԱՊԿ-ի մասին քննադատությունները օգուտ չեն բերում փոխընդունելի լուծումների որոնման հարցում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի կայացած ճեպազրույցի ընթացքում։
 
«ՀԱՊԿ-ի մասին չհիմնավորված քննադատությունները, որոնք հնչեցնում են առանձին քաղաքական գործիչներ, օգուտ չեն բերում և չեն նպաստում փոխընդունելի լուծումների որոնմանը։ Որտեղ էլ գտնվեն այդ քաղաքական գործիչները, կարծում եմ նման ապակառուցողական հայտարարություններից օգուտ քիչ կա։ Իմաստն այլ է։ Այսօր Երևանում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը վարչապետ Փաշինյանին կներկայացնի ՀՀ-ում սեպտեմբերի 15-ից մինչև 23-ը ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքներով առաջարկների գնահատականները։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 27-ին, նախնական զեկույցը Ստանիսլավ Զասի կողմից ներկայացվել էր ՀԱՊԿ մշտական խորհրդի շրջանակում»,- ասել է Զախարովան։
 
Նա հիշեցրել է, որ մինչ այդ ՀԱՊԿ-ի առաքելությունը այցելել էր հայ-ադրբեջանական սահման, տեղում գնահատել իրավիճակը։
 
Դիվանագետը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ զորավարժություններին զորակազմ չուղարկելու որոշումը, ըստ ամենայնի, կայացրել է ընթացիկ խնդիրներից ելնելով։ Նրա խոսքերով` դա Հանրապետության սուվերեն իրավունքն է։
 
«Ընդհանուր առմամբ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ համագործակցությունը մենք կարող ենք որակել արդյունավետ, իսկ կազմակերպությունում երկրի նախագահությունը համընկել է հավաքական անվտանգության հետ կապված հատուկ մարտահրավերների և սպառնալիքների ժամանակաշրջանի հետ, որոնց մենք պետք է միասին դիմակայենք»,- հավելել է դիվանագետը։
 
Զախարովան հավելել է, որ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը կամփոփի 20 տարվա արդյունքները և կուրվագծի հետագա համագործակցության հեռանկարները։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play