ԱՊՀ-ն կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև խնդիրների լուծմանը. Լավրով


ԱՊՀ-ն կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև խնդիրների լուծմանը. Լավրով

  • 30-09-2022 12:22:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՌԴ արտգործնախարարը ելույթ է ունեցել Մոսկվայում Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
 
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Անկախ պետությունների համագործակցության ձևաչափը կարող է օգտակար լինել Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրների լուծման համար։ Նա այդ մասին հայտարարել է Մոսկվայում՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
«ԱՊՀ-ի աջակցությունը պահանջված կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակի կարգավորման համար»,- ասել է նա։
 
Նախարարը նաև հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար այժմ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու հնարավորությունը։
 
Նրանք կօգնեն բարենպաստ պայմաններ ստեղծել եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանազատմանը, երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։
 
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
 
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
 
Այս պահին հայտնի է, որ լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 210-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 4 անձ, 1 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play