Ռուսաստանը ճանաչեց Խերսոնի և Զապորոժիեի շրջանների անկախությունը


Ռուսաստանը ճանաչեց Խերսոնի և Զապորոժիեի շրջանների անկախությունը

  • 30-09-2022 12:50:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Խերսոնի և Զապորոժիեի շրջանները որպես անկախ տարածքներ ճանաչելու մասին, հայտնում է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալը։
 
«Միջազգային իրավունքի ընդհանուր ընդունված սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ ճանաչելով և հաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքը, հաշվի առնելով Խերսոնի շրջանի ժողովրդի կամքը՝ 2022 թվականի սեպտեմբերի 27-ին կայացած հանրաքվեի ժամանակ ես որոշում եմ ճանաչել Խերսոնի շրջանի ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ասված է փաստաթղթում։
 
Երկրորդ նմանատիպ հրամանագիրը վերաբերում է Զապորոժիեի շրջանի ինքնիշխանության և անկախության ճանաչմանը։
 
Նախօրեին հայտնի դարձավ, որ ուրբաթ օրը Կրեմլում տեղի կունենա չորս նոր տարածքների՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների Ռուսաստանի կազմ մտնելու մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։ Դրան կմասնակցեն Պուտինն ու խորհրդարանականները։
 
Ինչպես հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արարողությունը նախատեսվում է սկսել ժամը 15.00-ին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանին միանալու մասին պայմանագիր կկնքվի բոլոր չորս սուբյեկտների հետ, որտեղ անցկացվել են հանրաքվեները։ Նույն օրը Պուտինը կհանդիպի ազատագրված տարածքների ղեկավարների հետ։
 
Սեպտեմբերի 23-ից 27-ը ԿԺԴՀ-ում և ԼՊՌ-ում, ինչպես նաև Խերսոնի մարզում և Զապորոժիեի շրջանի ազատագրված տարածքներում հանրաքվեներ են անցկացվել՝ այդ շրջանները Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ։ Նշված բոլոր մարզերում քվեարկածների ճնշող մեծամասնությունը կողմ է եղել։ Պուտինն անցյալ շաբաթ ասել էր, որ Մոսկվան կաջակցի այդ տարածքների բնակիչների կայացրած որոշմանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը