Հայերը պետք է խաղաղ ապրելու հնարավորություն ունենան. Անն Լույո


Հայերը պետք է խաղաղ ապրելու հնարավորություն ունենան. Անն Լույո

  • 30-09-2022 14:18:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն անդրադարձել է Ադրբեջանի վերջին ագրեսիաներին:
 
«Շատ օգտակար էր այցը սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից տուժած տարածքներ։ Բազմաթիվ տներ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ են ավերվել կամ վնասվել:
 
Հայերը պետք է խաղաղ ապրելու հնարավորություն ունենան: Ֆրանսիան շարունակում է աշխատել հանուն Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է դիվանագետը:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը