Տավուշի մարզում սկսել են խաղողի մթերումը


Տավուշի մարզում սկսել են խաղողի մթերումը

  • 30-09-2022 19:11:00   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

a1plus.am Տավուշի մարզում սկսվել ու ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերող կազմակերպությունները ընդունել են 2156 տոննա խաղող։
 
«Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը ընդունել է 1600 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով, «Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ն՝ 40 տոննա, կիլոգրամը 150 դրամով, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի գինու գործարանը՝ 465 տոննա, կիլոգրամը 120 դրամով և Կողբի «Կանաչ գյուղ» ՍՊԸ-ն՝ 51 տոննա, կիլոգրամը 160-200 դրամով։
 
Բերքի ընդունման աշխատանքները շարունակվում են՝ հայտնում են մարզպետարանից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը