Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կաջակցի հողերը վերադարձնելու Ուկրաինայի ջանքերին


Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կաջակցի հողերը վերադարձնելու Ուկրաինայի ջանքերին

  • 30-09-2022 19:44:04   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին պայմանագրերի ստորագրումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային ճանաչել նախկին սահմաններով։
 
«ԱՄՆ-ն կաջակցի այդ հողերը վերադարձնելու Կիևի ջանքերին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ռիա Նովոստ»-ին մեջբերում է ԱՄՆ նախագահի խոսքերը:
 
Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պայմանագրեր էր ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնց անկախությունը ավելի վաղ Պուտինը ճանաչել էր: 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play