Վարչապետը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն լարված


Վարչապետը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն լարված

  • 30-09-2022 20:35:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, Ադրբեջանի կողմից չեն բացառվում նոր սադրանքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին:
 
«Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ լարված է սահմանին և այդ լարվածությունը կայուն պահպանվում է: Եվ այդ առումով, հաշվի առնելով նաև Ադրբեջանի ագրեսիվ և ռազմական հռետորաբանությունը, իհարկե, նոր սադրանքները բացառված չեն»,- նշեց Փաշինյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը