Թուրքիան չի ընդունում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի` ՌԴ կազմ մտնելու որոշումը


Թուրքիան չի ընդունում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի` ՌԴ կազմ մտնելու որոշումը

  • 01-10-2022 11:24:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Թուրքիան չի ճանաչել նաև Ղրիմի` Ռուսաստանի կազմում ներառվելը։
 
Թուրքիան չի կարող որոշում կայացնել Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ։ Այս հայտարարությունը տարածել է Թուրքիայի արտգործնախարարությունը։
 
«Նման որոշում, որն իրենից ներկայացնում է միջազգային իրավունքի սահմանված նորմերի կոպիտ խախտում, չի կարող ընդունվել»,– ասված է հայտարարության մեջ։
 
Ի դեպ, Թուրքիան չի ճանաչել նաև Ղրիմի` ՌԴ կազմում ներառվելը։
 
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։
 
4 մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը: ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսը մշակելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ-ի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում ՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում ՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում ՝ 93,11 տոկոսը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը