Ժոզեպ Բորելը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանից, սակայն պաշտպանում է Բաքվի հետ ԵՄ-ի գազային գործարքը


Ժոզեպ Բորելը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանից, սակայն պաշտպանում է Բաքվի հետ ԵՄ-ի գազային գործարքը

  • 05-10-2022 10:31:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
en.armradio.ԵՄ-ն արել է հնարավորը՝ կողմերին երկխոսության կոչ անելու, հրադադար հաստատելու համար, Եվրախորհրդարանում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության բարձրացման հարցուպատասխանի ժամանակ:
 
«Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին», - ասել է Բորելը` հավելելով, որ իրենք խնդրում են Թուրքիային օգտագործել այդ ազդեցությունը երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար:
Բորելը կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը, ինչը, նրա համոզմամբ, կօգնի նաև նվազեցնել լարվածությունը։
 
«Ես կցանկանայի, որ մենք կարողանայինք խաղաղության հասնել կովկասյան տարածաշրջանում և շատ այլ ոլորտներում, որտեղ խաղաղության կարիք կա: Ցավոք սրտի, մենք ունենք միայն այն միջոցները, որոնք ունենք, դա քաղաքական ազդեցությունն է։ Տարածաշրջանում մենք ունենք հատուկ բանագնաց, ով մշտական կապի մեջ է երկու երկրների և Մինսկի խմբի եվրոպացի անդամների հետ։ Մենք նաև մարդասիրական օգնություն ենք առաջարկում, և դա այն է, ինչ մենք կարողանում ենք անել»,- ասել է նա։
 
«Ադրբեջանը ռմբակոծել և գրավել է հայկական տարածքի մի մասը, այն տարածքները, որոնք մտնում են Հայաստանի կազմի մեջ, նրանք օգտագործել են հրետանի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր», - ասել է Բորելը։
 
«Այն, ինչ կատարվում է, չափազանց ցավալի է, կա մոտ 300 զոհ, 207-ը՝ հայ։ Կան որոշ օկուպացված տարածքներ, ինչը բացարձակապես անընդունելի է և անհարգալից վերաբերմունք է միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ Ուժերն այնքան մոտ են, որ նոր բախման վտանգ կա»,- ասաց Գերագույն ներկայացուցիչը՝ հավելելով, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն։
 
Միևնույն ժամանակ նա պաշտպանեց Ադրբեջանի հետ ԵՄ-ի կողմից կնքված էներգետիկ համաձայնագիրը՝ ասելով, որ «համաձայնագիրը չի գործում ի վնաս մարդու իրավունքների կամ այլ ժողովրդավարական խնդիրների, որոնք ծագել են երկրում»։
 
Բորելը հայտարարել է, որ հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունը «սարսափելի է» և հավելել, որ հետաքննություն է պահանջվում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն