Դեմ ենք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պայմանով խաղաղության պայմանագրին


Դեմ ենք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պայմանով խաղաղության պայմանագրին

  • 12-10-2022 10:41:38   | Հայաստան  |  Քաղաքական

Մի խումբ մարդիկ նախաձեռնել են այս հայտարարության ստորագրման գործընթացը։ Պետք է ընդամենը մտնել այս հղումով՝ https://chng.it/k9JFTFVHMx  եւ ստորագրել հայտարարությունը։ 

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Սա նշանակում է, որ Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝  ներառյալ կիսաօկպացված Արցախի Հանրապետությունը։

Մենք , ներքոստորագրյալներս,  դեմ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում։

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական