Ալիևը գիտի, որ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել հայկական գյուղերում, դրա համար էլ խոսում է ականների մասին. Մարուքյան


Ալիևը գիտի, որ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել հայկական գյուղերում, դրա համար էլ խոսում է ականների մասին. Մարուքյան

  • 13-10-2022 18:20:04   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Իլհամ Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում և տներում: 
Ահա դա է պատճառը, որ նա որպեսզի միջազգային հանրությանը բացատրի, թե ինչու չի բնակեցնում իր պնդմամբ` իրենց բնակավայրերը, նա խոսում է իբր տեղադրված մեկ միլիոն ականների մասին և պնդում, որ դրանք մաքրելու համար դեռ 30 տարի է պետք և 25 մլրդ դոլար: 
Իրականում ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում:
 
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան 
Նոյյան տապան  -   Քաղաքական