Հարվածել Մինգեչաուրին և գազամուղներին. սա պետք է լինի հրամանը, եթե...


Հարվածել Մինգեչաուրին և գազամուղներին. սա պետք է լինի հրամանը, եթե...

  • 15-10-2022 21:42:57   | Հայաստան  |  Քաղաքական

ԲԵԿՈՒՄ....  ՀՈՐԴՈՐՍ`  ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Աստանայում  Փաշինյանի  ելույթը բեկում առաջացրեց:  Հավաքվածներից  և ոչ մեկը  չէր  սպասում, որ հենց  Ալիևի  ներկայությամբ  ու Պուտինի  մասնակցությամբ համաժողովում  Փաշինյանը  բաց  կանի  այն   գաղտնիքները,  որոնք ամենայն կեղծիքներով  թաքցնում  էին  միացյալ  դաշինքի  մասնակից  ներկաները:  Այո,  Ալիևը  ագրեսոր է, մարդասպան, ցեղասպան...  և  նրա  տեղը  ոչ  թե  Հապկում  է,  որպես  պաշտպանական    վահան, այլ  Հաագայի  դատարանում:
Գնդակը  հիմա  Ադրբեջանի   դարպասում  է  և  ազերիները  պետք  է  ազգովի  պատասխան  տան  Եռաբլուրի  տղաներին:
Հորդորս  ՀՀ  վարչապետին`
Եթե  այս  անգամ  էլ այդ  բացահայտ  փաստերից  հետո,  Ալիևը  կրկին կրակ  բաց  անի   Հայաստանի  սահմանների  և  գյուղերի  վրա,  ձեր  առաջին  հրամանը  պետք  է  լինի`  Հարվածել  Մինգեչաուրին  և  գազամուղներին, սա  միակ  ելքն  է նրան  լռեցնելու  համար:  Զիջելու  տեղ  էլ  չունենք....
 
գրող-հրապարակախոս
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական