ՄԱԿ-ի զարգացման UNDP ծրագրով Սմարթ ընկերությունների խումբը իրականացնում է մասշտաբային մի նախագիծ
17-10-2022 11:14:36 | Հայաստան | Հասարակություն
Smart ընկերությունների խումբը, համագործակցելով ՄԱԿ -ի հիմնադրամի հ՚ետ, իրականացնում է մեծ և կարևոր մի ծրագիր։
ՄԱԿ-ի զարգացման UNDP ծրագրով, կազմակերպությունը Դիլիջան քաղաքում կատարում է հին շենքերի ջերմամեկուսացման աշխատանքներ։
Շինության ջերմամեկուսացված լինելը շատ կարևոր է։ Smart ընկերությունների խմբի ջերմամեկուսիչ նյութերը նախատեսված են ցանկացած տիպի շինության տանիքների և պատերի ջերմամեկուսացման համար։ Կարող են օգտագործվել բարձր խոնավության ու ջերմաստիճանի պայմաններում։
Ջերմաձայնամեկուսիչ նյութերից կազմակերպությունն առաջարկում է քարե բամբակ և էքստրուզիոն փրփրապլաստ XPS։
2005թ._ից հանդիսանալով ձայնա-, ջրա_, ջերմամեկուսիչ նյութերի, Եվրասիայի խոշորագույն արտադրող Տեխնոնիկոլ կոնցեռնի միակ և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում՝ Սմարթ ընկերությունների խումբը հնարավորություն ունեցավ համագործակցել ՄԱԿ-ի հետ՝ այս անչափ օգտակար նախաձեռնության շրջանակներում։
Ընկերությունը ներկայացնում է միայն նորարարական, էկոլոգիապես մաքուր, քիչ ժամանակատար ու մատչելի նյութերի մատակարարում։
Բացի ջերմամեկուսացման ծառայություններից, Սմարթ ընկերությունը մատուցում է նաև հետևյալ ծառայությունները։
•Հարթ տանիքների ու հիմքերի ջրամեկուսացում
•Ճկվող կղմինդրե տանիքների տեղադրում
•Շենքերի արտաքին պատերի երեսպատում (վենտֆասադ)
Ընկերության առաջարկները այսօր մեծ պահանջարկ ունեն, քանի որ համարվում են յուրաքանչյուր շինության երկարակեցության գրավականներից մեկը։
Ջրամեկուսացման աշխատանքները կազմակերպությունը կատարում է միայն որակյալ նյութերով։ Օգտագործվում են բիտումա-պոլիմերային ջրամեկուսիչ նյութեր, որոնք դիմացկուն են նաև ջերմաստիճանային տատանումներին, ճկվող են և ունեն հիանալի ջրամեկուսիչ հատկություններ։
Ջրամեկուսացում իրականացնելու համար ընկերությունը ներկայացնում է մի շարք առաջատար ջրամեկուսիչ նյութեր՝ Բիտումային-ռուլոնային, Կպչուն ժապավեն, Պոլիմերային մեմբրաններ, Ջրամեկուսիչ քսուքներ, Ռուլոնային 3D կղմինդր, Կամուրջների ռուլոնային ջրամեկուսիչ նյութեր։
Տեխնոլոգիապես ճիշտ պատրաստված տանիքը թույլ է տալիս ամռանը խուսափել շոգից, իսկ ձմռանը` ցրտից։
Smart ընկերությունների խումբը- ը համարվում է Shinglas կղմինդրե տանիքների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ “Shinglas” ճկուն կղմինդրը ողջ աշխարհում լայն ճանաչում ունի շնորհիվ իր ձայնամեկուսիչ հատկության (անձրև, կարկուտ), թեթև քաշի, գունային բազմազանության , ցրտադիմացկունության և երկարակեցության: Ճկուն են, թեթև, հեշտ տեղադրվող, արևից չեն գունաթափվում: Տեղադրելուց հետո ստացվում է միաձույլ շերտ, որն ապահովում է իդեալական ջրամեկուսացում:
Սմարթ ընկերության հմուտ մասնագետների շնորհիվ ձեր շինությունը երկար և ամուր կծառայի ձեզ: