«ռեԱրմենիա 2.0»․ ամփոփվեցին մեկ տարվա համագործակցության արդյունքները
24-10-2022 11:14:50 | Հայաստան | Հասարակություն
Հոկտեմբերի 22-ին «ռեԱրմենիա 2.0» միջոցառմանը ամփոփվեցին համագործակցության հարթակի 1 տարվա գործունեության արդյունքներն ու ապագա անելիքները, ինչպես նաև ներկայացվել են 3 նոր պրոդուկտներ։
1 տարվա ընթացքում հարթակի շուրջ համախմբվել է ավելի քան 3700 մարդ, հարթակում ներկայացված նախագծերից 29-ը հաջողել են, Հայաստանի զարգացմանն ուղղված նախագծերի համար հավաքվել է ավելի քանի 287,500,000 ՀՀ դրամ ստորագրվել են 8 համագործակցության հուշագրեր, անցկացվել էր 3 ծավալուն դասընթաց, համահիմնադրվել է 2 նախագծերի կառավարման կազմակերպություն և իրականացվեցվել են մի շարք մենթորություններ:
Մի տարվա ընթացքում «ռեԱրմենիա» թիմը և համայնքն ակտիվորեն աշխատում էին տեխնոլոգիական ու նորարարական լուծումների վրա, որի արդյունքում ձևավորվել է «Հարթակ՝ որպես ծառայություն» պրոդուկտը (PAAS), որն առաջարկում է
«ռեԱրմենիա» հարթակի ծրագրակազմը տարբեր այլ կազմակերպությունների ու նախաձեռնությունների համար։ 2-րդ կարևորագույն պրոդուկտը Կորպորատիվ Բարեգործության գործիքակազմն է՝ ուղղված Հայաստանում նվիրելու կորպորատիվ
մշակույթի հզորացմանը։ 3-րդ լուծումը «ռեԱրմենիա» նվեր-քարտն է, որը մի կողմից լուծելու է հարազատներին ու գործընկերներին յուրահատուկ ձևով շնորհավորելու խնդիրը, իսկ մյուս կողմից՝ աջակցելու է հարթակում հայտնվող