SOS. անհրաժեշտ է հոկտեմբերի 28-ին լինել Պուշկինո և Ուրասար բնակավայրերում


SOS. անհրաժեշտ է հոկտեմբերի 28-ին լինել Պուշկինո և Ուրասար բնակավայրերում

  • 27-10-2022 18:21:50   | Լոռու մարզ  |  Հասարակություն

Օրը սկսեմ ոչ բարի սակայն արդեն ոչ անակնկալ լուրով,
 
Դէ ինչպես գիտեք Լոռու գյուղերի վրա հանքային տենդի արշավանքները արդեն նորություն չեն, հաշիվ չկա այն գյուղերի որտեղ հանքային, երկրաբանական ոսումնասիրության  աշխատանքներ են ցանկանում իրականացնել անհաշիվ, բազմազան և բազմապիսի ընկերություններ, որոնց մեծ մասը երիտասարդ ընկերություններ են,  վերջին երկու երեք տարում ստեղծված։ 
2022թ հոկտեմբերի 28-ին ժամը 14:30-ին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում և 11:30-ին Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում տեղի կունենա «ՀԱՅԱՍԱ ՌԵՍՈՈՒՐՍԻՍ ՔՈՐՓ» ՍՊԸ-ի Լոռու մարզի հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների երկրորդ փուլը:
Առաջին փուլը անցել էր այս տարվա ապրիլ ամսին։ Այդ ժամանակ տարածքը, որը ցանկանում էին երկրաբանական ուսումնասիրության համար վերցնել լայն էր, ընդգրկելով Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղի, Գյուլագարակ համայնքի Պուշկինո գյուղի և Սպիտակ համայնքի Գոգարան գյուղի վարչական տարածքները։ 
Գոգարանում ընդհանրապես գյուղի բակիչները թույլ չեն տվել, որպեսզի լսումները կայանան, սակայն Ստեփանավանում ևՊուշկինոյում լսումները անցել են, թե ինչպես ու որքան մասնակցային ես տեղյակ չեմ։ 
Ելնելով Գոգարաում տեղի ունեցածից, կարելի է եզրակացնել, որ երկրաբանական ուսումնասիրությունների անցկացման տարածքը նեղացրել են նախաձեռնողները և վերցրել միայն Ստեփանավանի Ուրասար և Պուշկինո գյուղերի տարածքը, որտեղ լսումները իրավաբանորեն անցել են։ 
 Ըստ իս, հիմա Ուրասարում ևՊուշկիոնոյում  լսումների երկրորդ փուլ չպետք է լիներ, այլ կարող էր լինել կրկին միայն նախնական փուլ, քանզի ըստ էության նախնական ծրագիրը փոխվել է տարածքի առումով։ 
Այդ հարցը ես հստակեցրել եմ նաև ժամանակին ՀՀ Շրջակա միջավայրի ՇՄՓԿ ՊՈԱԿ ներկայացուցիչնրեի հետ, ովքեր ևս նշում էին, որ նոր ծրագրով պետք է ներկայանան եթե ցանկանում են կրկին գործընթաց սկսել նախնակլան փուլի մակարդակով, սակայն ինպես տեսնում ենք գործընթացը շարունակվում է և այդ հարցը ուղարկվելու է ճգրտմանիմ իմ կողմից լիազոր մարմին։ 
Ինչևէ, դրանից հետո Ուրասարում և Պուշկինոյում այս տարի լսումներ անցկացրեց  նաև «Սագամար» ընկերությունը այլ երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար, Պուշկինոյում  հավաքված մարդիկ դեմ արտահայտվեցին իրենց հողերում երկրաբանական աշխատանքների իրականացմանն ու հանքային հեռանկարին (Հղումը դնում եմ մեկնաբանության մեջ), բարեբախտաբար այդ ժամանակ գյուղից ահագին բնակիչ էր մասնակցում, ովքեր նշում էին իրենց շրջակա միջավայրի պահպանության կարևորության և արոտավայերի ու խոտհարքների իրենց չբավարարելու մասին։ 
Հիմա լավ, որքան ու քանի անգամ պետք է գան ու գյուղացուն համոզեն տալ համաձայնություն մի բանի համար, որը ինքը չի ցանկանում ու մինչև երբ։ 
Մինչև երբ պետք է ընկերությունները նույն համայնքում իրենց կողմնակիցների դաշտը ստեղծեն և սոցիալական լարվածություն առաջացնեն գյուղացիների միջև։ 
Համայնքի բնակիչը հիմնականում  արտահայտում է իր կարծիքն ու դիրքորոշումը երբ զգում է, որ մենակ չէ։ 
Անհրաժեշտ է այդ օրը լինել նրա կողքին, պաշտպանել նրա առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը։ 
Ցավոք այդ օրը ես դեռևս վերադարձած չեմ լինելու երկիր ու խնդրում հորդորում եմ սրտացավ մարդկանց գնալ և կանգնել գյուղացիների կողքին։
Իսկ որքան է կարևոր պահպանել Լոռու այս մի փոքրիկ անկյունը, որը դեռևս աղտոտված չէ էլ չասեմ։ Ամբողջ մարզը գրեթե մի մեծ  հանքային լցակույտ է, այդ թվում Ստեփանավանի Արմանիսի հանքավայրի  հետևանքները դեռևս երկար ենք կրելու։ 
Ստացվում է ինչ, Ստեփանավանի տարածաշրջանը ևս ցանկանում ենք դարձնել մի լիարժեք հանքային տարածք, թե ամեն դեպքում այն ցանկանում ենք պահպանել որպես հանգստավայր, մաքուր գյուղատնտեսության ու զբոսաշրջության զարգացող  կենտրոն, հարցս առաջին հերթին այդ համայնքների ՏԻՄ-րին է վերաբերվում։ 
Հայտարարեք ձեր համայքները կանաչ գոտիներ, կայուն զարգացման հեռանկարներով, որպեսզի ամնօրյա ռեժիմով չգան և ձեր տարածքում բազմաթիվ նորանոր ընկերություններ ոսկի և այլ մետաղներ փնտրեն, սոցիալական լարվածություն ստեղծելով հասարակության, բնակիչների միջև։
 
 
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն