Չեղավ, Ձերդ մեծություն, այս ինչ ,,մեղմաքնքշապաշտպանիչ,, ելույթ էր` քաղաքական համեմունքներով, ինչպես կարելի է ձեր առանձնահատուկ վերաբերմունքը չգնահատողին` Սիրիայից հազարավոր ահաբեկիչներ ներկրողին, Արցախի խաղաղ ժողովրդին ֆոսֆորային զենքերով ողջ ողջ այրողին, Հայաստանի Հանրապետության տարածքը հրետանակոծողին, հայ գերիներին 21-րդ դարում մորթազերծ անողին և այլ վայրագ գործողությունների հեղինակին` ձեզ լսող մեծ լսարանի մասնակիցների ներկայությամբ այդպես սրբացնել... Ես ձեզ ուզում եմ հարցնել` հայերս ապրելու իրավունք ունենք թե` ո՞չ զարմացած եմ, որքան կարելի է սեր տածել այն մարդկանց նկատմամբ, որոնք թիկունքից միշտ հարվածել են ձեզ` ի տարբերություն ազնվաբարո հայ ժողովրդի: Ձեր նախորդ ելույթի ժամանակ դուք ասացիք,որ սեպտեմբերի 13-ի հարձակումը ղարաբաղյան խնդրի շուրջ է եղել... ո~չ, հարգելի դաշնակից, 13-ին Ալիևը հարձակվել է Հայաստանի սուվերեն հանրապետության տարածքի վրա, որի պաշտպանությունն ի դեպ դուք ստանձնել էիք ՀԱՊԿ անդամ լինելու պայմանագրով: Դուք էլ լավ գիտեք, որ ավերել են տասնյակ գյուղեր, դպրոց ու մանկապարտեզ, բնակելի շենքեր, 200-ից ավել զոհ ու վիրավոր, գերիներ ու անհետ կորածներ են բերել Թուրքիայի հետ խաղաղության դաշնագիր որոնող Հայաստանին, որը ՀԱՊԿ անդամ է և որի օդային տարածքը ոչ 44 օրյա պատերազմի ժամանակ, ոչ էլ սեպտեմբերին ձեր կողմից մի բազե անգամ չպաշտպանեց: Բաց արեք 1926թ, Հայաստանի Հանրապետության քարտեզը, տեսեք որտեղ է Սև լիճը, որտեղ է Ջերմուկը, այսօր նրանք վրան են խփել Ջերմուկ քաղաքից ընդամենը հինգ կիլոմետր հեռավորության վրա և չնայած Մոսկվայից, Փարիզից ու Վաշինգտոնից հնչող պահանջներին` որ լքեն այդ տարածքները և ելման կետ վերադառնան, ոչինչ չի փոխվել և վերջապես այդ տարածքները վերցրել են Ռուս խաղաղապահների ներկայության ժամանակ, չմոռանանք հիշեցնել, որ անգամ իր հողատարածքում` խաղաղապահի կողքին գործ անելիս, մահացու վիրավորում ստացավ Արցախի բնակիչը: Ձեզ բարեկամ ձևանալով, Ալիևը Ուրսուլայի հետ պայմանագիր կնքեց, նա ձեր պարտությանն է սպասում, իսկ դուք հանցագործին ու զոհին նույն արշինով եք չափում: Աստված բոլոր ազգերին ապրելու իրավունք է տվել, հայերիս իրավունքը 100 տարուց ավել վտանգված է հենց նրանց կողմից, ում դուք ձեր պետական շահերի համար, մշտապես հովանավորել եք, հայերիս միակ դժբախտությունն այն է, որ մենք ձեր 10 տոկոսի չափ հայոց պետականությունն արժեքավորող երկրի ղեկավար չունեցանք: Ուստի խաղաղության քարոզներով մշտապես հանդես եկող հրապարակագիրս, հանուն իր երկրի պետական շահերի, կոչ է անում իր երկրի վարչապետին` չմասնակցել Սոչիի եռակողմ հանդիպմանը, այդ հանդիպումից Հայաստանի համար որևէ դրական սպասելիք չունենալու համոզվածությամբ: