Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը եւ իր երկու որդիները 15 օրով ձերբակալվել են։ Երկրի գլխավոր դատախազի խոսքերով, նրանք մեղադրվում են կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ: Սրտի անբավարարության պատճառով Մուբարաքը տեղափոխվել է Շարմ Էլ Շեյխի Ռեդ Սի Թաունում գտնվող հիվանդանոց, որտեղ երեքշաբթի օրը դատախազները հարցաքննել են նրան։
Մուբարաքի կրտսեր որդին` Գամալը, իշխող կուսակցությունում բարձրաստիճան պաշտոնյա է եւ նախքան բողոքի ցույցերը, որոնց ժամանակ ոստիկանության կրակից զովել է մոտ 800 մարդ, համարվում էր, որ նա է փոխարինելու հորը:
Մուբարաքի որդիները երկու օր առաջ հարցաքնվել են Շարմ Էլ Շեյխի դատարանում եւ պետք է այսօր ժամանեն Կահիրե, հաղորդում է Ալ Ջազիրան։