ԱՄՆ-ը ճնշում չի գործադրում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում. Սալիվան


ԱՄՆ-ը ճնշում չի գործադրում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում. Սալիվան

  • 12-11-2022 12:29:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ-ը ճնշում չի գործադրում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
 
«Նախ՝ Ուկրաինան պետք է որոշի, թե երբ և ինչպես է ցանկանում բանակցել: Ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի։
 
Մենք չենք ճնշի նրանց: Երկրորդ՝ մենք հավատում ենք ազնիվ խաղաղությանը՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա, որոնք մենք չենք հորինել, դրանք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ»,- ասել է Սպիտակ տան պաշտոնյան:
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կրկնապատկում է ռազմական ջանքերն Ուկրաինայում, ինչը չի վկայում բանակցությունների պատրաստակամության մասին: Միևնույն ժամական Սալիվանը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պատշաճ ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևին՝ վերջինիս դիրքերն ամրապնդելու ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ:
 
Անդրադառնալով Խերսոնից ռուսական ուժերի դուրսբերմանը՝ Սալիվանը կարծիք է հայտնել, որ դա ռազմավարական առումով կարևոր իրադարձություն էր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը