ՀՀ վարչապետը հույս է հայտնում, որ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում չի նվազի


ՀՀ վարչապետը հույս է հայտնում, որ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում չի նվազի

  • 12-11-2022 13:52:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ ԱՄՆ-ում ներքաղաքական զարգացումները կլինեն այնպիսին, որ Նահանգների ներգրավվածությունը տարածաշրջանում չի նվազի:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով  հարցին, թե ԱՄՆ կոնգրեսում ընտրությունները, 2024-ին նախագահի ընտրություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա:
 
Ըստ Փաշինյանի՝ այն քաղաքական դասավորությունը, որ 2020 թվականի դրությամբ կար ԱՄՆ-ում, շատ կոնկրետ ազդեցություն է ունեցել  տարածաշրջանի իրավիճակի վրա:
 
«Նախագահ Թրամփի ադմինիստրացիան, կարծես թե, արտաքին քաղաքականության ոլորտում ավելի շատ հենվում էր Միացյալ Նահանգների՝ իզոլիացիոնիստական ավանդույթի վրա, երբ կարծում էր, որ ԱՄՆ-ն իր ներքին հարցերով ավելի շատ պետք է զբաղվի, քան արտաքին հարցերով: Եվ, իհարկե, այդ ազդեցությունները կան, այդ ազդեցությունները շատ կոնկրետ են, բայց մենք հույս ունենք և ուրախ ենք, որ ԱՄՆ-ն ներգրավված է նաև տարածաշրջանում: Եվ հույս ունենք, որ ներքաղաքական զարգացումները կլինեն այնպիսին, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը չի նվազի»,-ընդգծել է վարչապետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play