Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան


Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

  • 14-11-2022 14:18:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստանի պաշտպանության նախարար Ժուանշերա Բուրչուլաձեի հրավերով նոյեմբերի 14-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:
 
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 
Նախարարները հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ վարժանքների անցկացման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման հետ կապված հարցեր։
 
Բացի այդ, քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և բժշկության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
 
Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են 2023 թվականի համար Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության պլանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը