Թեհրանի և ԱԷՄԳ-ի միջև ուղղակի և անուղղակի շփումները կշարունակվեն. Նասեր Քանանի


Թեհրանի և ԱԷՄԳ-ի միջև ուղղակի և անուղղակի շփումները կշարունակվեն. Նասեր Քանանի

  • 14-11-2022 15:52:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Անդրադառնալով Վիեննայի բանակցություններին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ընդգծել է, որ մտքերի փոխանակման ուղիները դեռ ակտիվ են, բանակցությունների ընթացքը պահպանելու ջանքերը շարունակվում են, Իրանը կառուցողական նախաձեռնություններով է հանդես գալիս երկխոսության գործընթացն առաջ մղելու և համաձայնագիր կնքելու համար` գրում է IRNA գործակալությունը։ 
 
Պատասխանելով Իրանի դեմ հնարավոր բանաձևի մասին հարցին՝ Քանանին ասել է, որ Թեհրանի և ԱԷՄԳ-ի միջև ուղղակի և անուղղակի շփումները կշարունակվեն՝ հավելելով, որ տեխնիկական բանակցությունների մի մասը վերաբերում է պատժամիջոցների վերացմանը:
 
Նա հայտնել է, որ Իրանի պատվիրակությունը մեկնել է Վիեննա և բանակցություններ է վարել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության պաշտոնյաների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության պատվիրակությունը կմեկնի Իրան, ու բանակցությունները կշարունակվեն:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը