Պեմզաշենում իրավիճակը մի փոքր հանդարտվել է


Պեմզաշենում իրավիճակը մի փոքր հանդարտվել է

  • 14-11-2022 18:27:42   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրում տեղի ունեցած դաժան սպանություններից հետո, այսօր արդեն գյուղում համեմատաբար հանգիստ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գյուղում իրավապահ մարմինների կողմից համապատասխան գործողություններից ու սպանության մեջ կասկածվող անձանց անունները հրապարակելուց և ձերբակալումից հետո կասկածվող անձանց ընտանիքները գյուղից տարհանվել են:
 
Բնակիչները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին, որ 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին ու նրա 8 և 12 տարեկան երեխաների սպանության մեջ կասկածվող երկու անձանց ընտանիքներին գյուղից տարհանվել են։
 
«Այս պահին գյուղում հանգիստ է, լարվածություն չկա, ոչ մեկը չի ցանկանա հաշվեհարդար տեսնել, գնալ նրանց հետ նստել: Իմ թոռնիկները դասին են մանկապարտեզում, եթե վախ լիներ, հիմա նրանք տանը կլինեին»,–ասաց գյուղացիներից մեկը` Սոկրատ Պետրոսյանը՝ նշելով, որ իրավիճակը լարված էր դեպքի առաջին երկու օրերին, երբ հրապարակվեցին անունները:
 
Գյուղի մեկ այլ բնակիչ Վոլոդյա Հակոբյանն էլ վստահ է, որ այսուհետ ոչ սպանվածների հարազատները կարող են այդ տանը բնակվել, ոչ էլ գյուղում՝ հանցագործների հարազատները։ «Գլուխները կառնեն, կփախնեն»,–ասաց նա։
 
Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։
 
Ոստիկանությունը ձերբակալել է 2 կասկածյալի:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play