Առանց ԼՂ խնդրի հստակեցման հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան


Առանց ԼՂ խնդրի հստակեցման հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան

  • 14-11-2022 21:05:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



civilnet.am Առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման կամ գոնե հստակեցման, թե ինչպես է այն լուծվելու, հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ․ այս մասին ասում է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ հայկական կողմն աշխատել է Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքների և դրանց ընդլայնված տարբերակի վրա, որի հիման վրա երկու երկրների արտգործնախարարները նոյեմբերի 7-ին հանդիպել են Վաշինգտոնում: Այժմ այդ տեքստը, ըստ Գրիգորյանի, ունի շրջանակային համաձայնագրի տեսք, որը կարող է համապարփակ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները: ԱԽ քարտուղարը կարծում է, որ գնալով ավելի են հստակեցվում խաղաղության գործընթացի շրջանակները:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play