UCOM-Ի բաժանորդները կօգտվեն ռոումինգի լավագույն՝ 8 դրամ/ՄԲ սակագնից Վրաստանում


UCOM-Ի բաժանորդները կօգտվեն ռոումինգի լավագույն՝ 8 դրամ/ՄԲ սակագնից Վրաստանում

  • 15-11-2022 11:49:40   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ամանորին ընդառաջ՝ նոյեմբերի 15-ից մինչև 2023թ․ հունվարի 15-ը Ucom շարժական կապի ծառայության բաժանորդները Վրաստանում, Եգիպտոսում կամ ԱՄԷ-ում ճամփորդելիս կօգտվեն ռոումինգում ինտերնետի լավագույն՝ 8 դրամ/ՄԲ սակագնից։
 
Նշյալ ժամանակահատվածում մասնավորապես Վրաստանում անհրաժեշտ է միանալ Geocell և Magticom օպերատորների ցանցին, Եգիպտոսում ընտրել Orange-ի ցանցը, իսկ ԱՄԷ-ում միանալ du շարժական ցանցի օպերատորին։
 
«Ամանորին ընդառաջ կարճաժամկետ հանգստի կամ գործնական այցելության մեկնելիս անհոգ եղեք․ այսքան հասանելի և մրցակցային սակագնով ռոումինգում Wi-Fi փնտրելու անհրաժեշտություն չեք ունենա։ Պարզապես միացեք համապատասխան օպերատորին և վայելեք մշտական կապը մտերիմների հետ», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։    
 
Այն բաժանորդները, որոնք նախընտրում են անմիջապես շրջագայության ընթացքում կիսվել լուսանկարներով, տեսանյութերով և  տպավորություններով, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» գերարագ ինտերնետի փաթեթները, մասնավորապես  2 ԳԲ փաթեթը՝ 10 500 դրամով կամ 3 ԳԲ փաթեթը՝ 13 500 դրամով: Նախընտրած փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հրահանգներին: 
 
Հավելենք, որ Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգի ծառայությունը՝ հավաքելով *121# կամ *121*1#:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն