Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի. Սուրեն Պապիկյան


Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի. Սուրեն Պապիկյան

  • 15-11-2022 12:14:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի, որևէ ագրեսիվ նկրտում չունի։
 
Այս մասին Ազգային ժողովում բանակի բարեփոխումների մասին նախագծեր ներկայացնելիս հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Շատ կարևոր է, որ մենք սրան նայենք որպես Հայաստանի Հանրապետության շուրջը խաղաղությունն ամրապնդելու կարևոր գործիք։ Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չունի, որևէ ագրեսիվ նկրտում չունի։ ՀՀ քաղաքացին իր երկրի սահմանները պաշտպանելու նպատակով զինվորագրվում է, և մեր բանակը դառնում է պրոֆեսիոնալ բանակ»,- ասաց Պապիկյանը։ Նա այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ ներկայացրեց պայմանագրային զինծառայողների ատեստավորման ու հավելավճարների մասին, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից վեց ամիս անց պայմանագրային զինծառայության անցնելու մասին նախագծերը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը