Բայդենի համոզմամբ՝ Չինաստանի հետ «սառը պատերազմից» լիովին հնարավոր է խուսափել


Բայդենի համոզմամբ՝ Չինաստանի հետ «սառը պատերազմից» լիովին հնարավոր է խուսափել

  • 15-11-2022 12:20:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Կարծում եմ՝ մենք լավ ենք հասկանում միմյանց», - ասել է Ջո Բայդենը՝ նկատի ունենալով Սի Ծինպինի հետ շփումները։
 
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Չինաստանի հետ «սառը պատերազմից» լիովին հնարավոր է խուսափել։
 
«Ես գրեթե համոզված եմ, որ նոր «սառը պատերազմի» կարիք չկա», - ասել է Բայդենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է խուսափել Չինաստանի հետ «սառը պատերազմից»:
 
Նա նաև նշել է, թե «ոչ մի նշան չի տեսնում, որ Չինաստանը շուտով կներխուժի Թայվան», կրկնելով, որ ԱՄՆ-ը շարունակում է «մեկ Չինաստանի» քաղաքականությունը։
 
Բայդենը հայտնել է, որ պայմանավորվել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ, որ ԱՄՆ-ի և Չինաստանի ներկայացուցիչները կհանդիպեն՝ ուսումնասիրելու այն խնդիրները, որոնց մասին երկրների ղեկավարները խոսել են անձնական հանդիպման ժամանակ։
 
«Կարծում եմ՝ մենք լավ ենք հասկանում միմյանց», - ասել է Ջո Բայդենը՝ նկատի ունենալով Սի Ծինպինի հետ շփումները։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ «բոլորի, հատկապես ՉԺՀ-ի ղեկավարի հետ շփվելիս ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, և մտածում եմ այն, ինչ ասում եմ»։ Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում Սի Ծինպինը նույնպես անկեղծ է եղել իր հետ։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը