Չինաստանը միանում է Ռուսաստանին Հնդկաստանի զգուշացումներին


Չինաստանը միանում է Ռուսաստանին Հնդկաստանի զգուշացումներին

  • 15-11-2022 14:23:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Կամբոջայում Արևելյան Ասիայի երկրների վեհաժողովի ժամանակ Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը ընդգծել է միջուկային զենքի կիրառման սպառնալիքների անպատասխանատվությունը՝ ազդարարելով, որ Պեկինը դժգոհ է իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի միջուկային հռետորաբանությունից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային:
 
Ըստ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի, Չինաստանի վարչապետը երկար խոսել է Ուկրաինայի հանդեպ Չինաստանի քաղաքականության մասին:
 
«Լի Կեցյանը հստակ շեշտադրում է արել ինքնիշխանության, միջուկային սպառնալիքների անպատասխանատվության վրա, որ միջուկային զենքը չօգտագործվի այնպես, ինչպես ոմանք ակնարկել են», – անանունության պայմանով ասել է ամերիկացի պաշտոնյան:
 
Ամերիկացի պաշտոնյան ասաց, որ «Պեկինում, անշուշտ, որոշակի անհանգստություն կար Ռուսաստանի կողմից անխոհեմ հռետորաբանության և ակտիվության առնչությամբ, չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան Չինաստանի ֆորմալ գործընկերն է»:
 
«Կարծում եմ, որ անհերքելի է նաև այն, որ Չինաստանը, հավանաբար, և՛ զարմացած, և՛ նույնիսկ որոշ չափով շփոթված է ռուսական ռազմական գործողության ընթացքից»,- ասել է պաշտոնյան։
 
Նշենք, որ միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին ՌԴ-ին զգուշացրել է նաեւ Հնդկաստանը։ Քաղաքական շրջանակներն այն կարծիքին են, որ Հնդկաստանը եւ Չինաստանը կարող են վճռական ազդեցություն ունենալ Կրեմլի վրա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը