Եվրամիությունն Ուկրաինային արդեն ավելի քան 8 մլրդ եվրոյի զենք է մատակարարել


Եվրամիությունն Ուկրաինային արդեն ավելի քան 8 մլրդ եվրոյի զենք է մատակարարել

  • 15-11-2022 14:30:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Եվրոպական Միությունն Ուկրաինային արդեն ընդհանուր առմամբ մոտ 8 մլրդ եվրոյի զենք է տրամադրել:
 
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
 
«Եվրամիությունն ու ԵՄ երկրները առնվազն 8 մլրդ եվրոյի չափով սպառազինություն են տրամադրել Կիևին, ինչը ԱՄՆ ջանքերի 45 տոկոսն է»,- ընդգծել է դիվանագետը:
 
Բորելը հայտնել է, որ ԵՄ 27 անդամ երկրների պաշտպանության նախարարները երեքշաբթի կքննարկեն նաև Ուկրաինային հետագա աջակցության տրամադրման հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը