Բաքվի պնդմամբ՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը «չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը»


Բաքվի պնդմամբ՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը «չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը»

  • 16-11-2022 11:08:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Ֆրանսիայի Սենատի երեկ ընդունած բանաձևը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Փարիզի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը՝ որպես երկրի, որը մտադրություն է հայտնում նպաստելու հայ - ադրբեջանական կարգավորմանը։
 
«Խրախուսելով Հայաստանի ռևանշիստական ուժերին՝ Սենատի բանաձևը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և հեռու է բանաձևի վերնագրում նշված «կայուն խաղաղության խթանումից», - ասված է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:
 
Փաստաթղթում արված պնդումները, ըստ Բաքվի, «կեղծ են, զրպարտիչ ու բացահայտ սադրանք՝ խաթարելու բանակցությունները»:
 
Արտգործնախարարությունը հատուկ ընդգծել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված անբաժանելի տարածքն է, իսկ այնտեղ ապրող հայ բնակչության իրավունքներն և անվտանգությունը՝ «Ադրբեջանի ներքին գործը». «Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» մասին բանաձևում տեղ գտած մտքերը զավեշտալի են»:
 
Կարլեն Ասլանյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play