ՆԱՏՕ-ի հետախուզական օդանավը ֆիքսել է Լեհաստանում ընկած հրթիռի թռիչքը


ՆԱՏՕ-ի հետախուզական օդանավը ֆիքսել է Լեհաստանում ընկած հրթիռի թռիչքը

  • 16-11-2022 14:41:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Լեհաստանի օդային տարածքում առաքելություն իրականացնող ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը ֆիքսել է երեքշաբթի օրը երկրի արևելքում ընկած հրթիռի թռիչքը։ Այս մասին CNN հեռուստաընկերությանը հայտնել է դաշինքի զինվորականը, ում անունը չի հրապարակվում։
 
CNN-ի զրուցակիցը չի ասել, թե ով է արձակել այս հրթիռը, ինչպես նաև՝ կոնկրետ որտեղից է այն արձակվել։ Նրա խոսքով՝ հավաքված հետախուզական տվյալները, ներառյալ՝ ռադարի վրա մնացած հրթիռի հետքը, փոխանցվել են ՆԱՏՕ-ին և Լեհաստանին։
 
Հեռուստաընկերության տվյալներով՝ ինքնաթիռը, որը գտնվում էր Լեհաստանի երկնքում, հետևել է Ուկրաինայի իրադարձություններին։ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր նման թռիչքներ պարբերաբար իրականացվում են։
 
Հաղորդագրությունների համաձայն՝ երեկ երեկոյան Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել, պայթյուններից երկու մարդ է զոհվել։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play