Էրդողանը կարծում է, որ Ռուսաստանը կապ չունի Լեհաստանում հրթիռի միջադեպի հետ


Էրդողանը կարծում է, որ Ռուսաստանը կապ չունի Լեհաստանում հրթիռի միջադեպի հետ

  • 16-11-2022 14:50:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ, իր համոզմամբ, Ռուսաստանը կապ չունի Լեհաստանում ընկած հրթիռի միջադեպի հետ։
 
«Ես պետք է հարգեմ Ռուսաստանի դիրքորոշումը, որն ասել է, թե դա իր հրթիռը չէ: Մեզ համար դա կարևոր է»,- ասել է Էրդողանը` պատասխանելով Բալիում G20-ի գագաթնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ՏԱՍՍ-ի հարցին։
 
Էրդողանը նաև կարևոր է համարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, թե «դրանք ռուսական արտադրության հրթիռներ չեն»։
 
«Կարծում եմ, որ պնդումները, թե հրթիռները ռուսական արտադրության են, սադրող են։ Մենք փորձում ենք Ռուսաստանին ու Ուկրաինային հնարավորինս շուտ նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, և այս առումով սադրանքը ճիշտ չէ։ Խաղաղության ճանապարհն անցնում է երկխոսության միջով»,- հավելել է Թուրքիայի նախագահը։
 
Թուրքիայի ղեկավարը նաև կոչ է արել մանրամասն հետաքննել միջադեպը։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը