Բանակի բարեփոխման գործընթացը սկսված է և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու. Փաշինյան


Բանակի բարեփոխման գործընթացը սկսված է և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու. Փաշինյան

  • 16-11-2022 18:37:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ. ռազմական ծախսերի աճը 2018-ի նկատմամբ կազմում է 113 տոկոս:
 
Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորում ենք 2 տրլն 204 մլրդ դրամ, որը 2018 թվականի ցուցանիշից ավելի է 946 մլրդ դրամով կամ 75.1 տոկոսով: 4.5 տարի անց՝ անցած լինելով պատերազմի և կորոնավիրուսի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով: Ընդ որում, պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ, աճը 2018-ի նկատմամբ 113 տոկոս է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի, իսկ 2022 թվականի նկատմամբ աճը 47 տոկոս է»,- ասաց Փաշինյանը:
 
Վարչապետը խոսեց նաև կամավոր ատեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությանը։
 
«Սրանով մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի: Այս համատեքստում պիտի ընդգծեմ այն բարեփոխումների հատուկ կարևորությունը, որ մենք իրականացնում ենք ռազմական կրթության ոլորտում՝ ընդգծելով, որ այն մեր երիտասարդները, ովքեր կընտրեն ռազմական մասնագիտությունը և ավարտելով ռազմաուսումնական հաստատությունը, կստանան նշանակում, այդ պահին նրանք կստանան բնակարան, որը կլինի նրանց սեփականությունը, և որն ամբողջությամբ օտարելու իրավունք կստանան ծառայության պայմանագրային ժամկետն ավարտելուց հետո: Բանակի բարեփոխման գործընթացը սկսված է և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու»,- շեշտեց Կառավարության ղեկավարը:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play