Երևանում բռնություն են կիրառել իր մասնագիտական աշխատանքը կատարող բժշկուհու նկատմամբ. shamshyan.com


Երևանում բռնություն են կիրառել իր մասնագիտական աշխատանքը կատարող բժշկուհու նկատմամբ. shamshyan.com

  • 16-11-2022 19:34:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 16-ին, հերթական բռնության դեպքն է տեղի ունեցել Երևանում գործող բժշկական կենտրոններից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։35-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում «Մուրացան» բժշկական կենտրոնում մի խումբ անձինք հարձակվել են բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա, ձեռքերով և ապակյա շշերով հարվածել անվտանգության աշխատակցին, ապա մտել հիվանդանոց, այնտեղ բռնություն կիրառել բժշկուհու նկատմամբ։  Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Ավդալյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ծեծի ենթարկված անվտանգության աշխատակիցը Երևանի բնակիչ 22-ամյա Ֆ․Մ․-ն է, ով ստացել է ճակատի, գլխի, քունքային և ծոծրակային շրջանի պատռված վերքեր։ Վիճաբանողներն էլ եղել են 5-7 հոգի, որոնցից մեկը Երևանի բնակիչ 35-ամյա Ա․ Գ․-ն է։ Հիվանդանոցում նշված անձինք բռնություն են կիրառել նաև բժշկուհու նկատմամբ, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։ Սակայն բժշկուհին, ում նկատմամբ ոտնձգություն է կատարվել, առողջապահության համակարգում և հանրության շրջանում համարվում է իր գործին նվիրված, միշտ հավատարիմ  է եղել Հիպոկրատի երդմանը, ու նրա բժշկական գործողությունների շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել, այդ թվում՝ բժշկական կենտրոն տեղափոխված երեխաների, որոնք գտնվելիս են եղել ծայրահեղ ծանր վիճակում։  Անգամ բժշկուհու նկատմամբ ոտնձգություն կատարելուց հետո, բժշկուհին շարունակել է իր կոչմանը հավատարիմ բժշկական օգություն ցուցաբերել պացիենտին։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկների կողմից, թե ինչպես են այդ մի խումբ անձինք հարձակվում անվտանգության աշխատակցի վրա, բռնության կիրառում նրա նկատմամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play