Միշուստինը Ադրբեջանում կհանդիպի Ալիևի հետ


Միշուստինը Ադրբեջանում կհանդիպի Ալիևի հետ

  • 17-11-2022 12:22:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 17-18-ը աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան, որտեղ կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնել են ՌԴ կառավարությունից:
 
«Կառավարության ղեկավարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, բանակցություններ կվարի վարչապետ Ալի Ասադովի հետ, ինչպես նաև կմասնակցի ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային XI համաժողովի աշխատանքներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ համաժողովին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների ղեկավարները, կառավարության անդամներ, գործարար շրջանակների և տարածաշրջանների ներկայացուցիչներ: Սպասվում է նաև տարբեր ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը