Ավելի քան 10 մլն ուկրաինացիներ մնացել են առանց էլեկտրականության. Զելենսկի


Ավելի քան 10 մլն ուկրաինացիներ մնացել են առանց էլեկտրականության. Զելենսկի

  • 18-11-2022 11:15:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Երեկ երեկոյան ավելի քան 10 միլիոն ուկրաինացիներ մնացել են առանց էլեկտրականության, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերային հեռուստաուղերձում։
 
«Ուկրաինայի դեմ հերթական հրթիռային հարձակման հետևանքների վերացումը շարունակվում է ամբողջ օրը, կրկին հոսանքի վթարային անջատումներ», - ասել է նա։ - «Մենք ամեն ինչ անում ենք էլեկտրամատակարարումը նորմալացնելու համար»։
 
Զելենսկու խոսքով՝ ամենաբարդ իրավիճակը Վիննիցայում, Օդեսայում, Սումիի շրջանում է, ինչպես նաև Կիևում։
 
Զելենսկին կրկին դիմել է արևմտյան երկրներին՝ խնդրելով օգնել Ուկրաինային պաշտպանվել ռուսական հրթիռային հարձակումներից։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը