ԿԺԴՀ-ի արձակած հրթիռն ընկել Է Ճապոնիայի տնտեսական գոտու սահմաններում


ԿԺԴՀ-ի արձակած հրթիռն ընկել Է Ճապոնիայի տնտեսական գոտու սահմաններում

  • 18-11-2022 11:18:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԿԺԴՀ-ն նոյեմբերի 18-ին արձակել Է միջմայրցամաքային հրթիռ, որն ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում՝ Հոկայդո կղզուց մոտավորապես 200 կիլոմետր դեպի արևմուտք: Երկրի պաշտպանության նախարարության գնահատումներով՝ սովորական հետագծով արձակման դեպքում այն կարող Է թռչել ավելի քան 15 հազար կիլոմետր և հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատված:
 
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Արձակումն իրականացվել Է տեղական ժամանակով 10:14-ին (Երևանի ժամանակով 05:14-ին), իսկ 11:23-ին (06:23-ին) հրթիռն ընկել Է, հայտնել Է Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան: Նա ուշադրություն Է հրավիրել այն փաստին, որ հրթիռն օդում գտնվել Է 69 րոպե: Ճապոնական կողմի նախնական գնահատումներով՝ հրթիռն անցել Է շուրջ հազար կիլոմետր տարածություն՝ 6 հազար կիլոմետր առավելագույն բարձրությամբ, այսինքն՝ այն արձակվել Է, այսպես կոչված, ուղղաձիգ հետագծով:
 
Հարավկորեացի զինվորականները թռիչքի առավելագույն բարձրությունը գնահատել են 6,1 հազար կիլոմետր, իսկ արագությունը՝  22 Մախ: Սովորական հետագծով արձակման դեպքում դրա հեռահարությունը կարող Է գերազանցել 15 հազար կիլոմետրը ՝ «կախված բալիստիկ հրթիռի կշռից և այլ գործոններից»,- պարզաբանել Է Համադան: Այլ կերպ ասած՝ հրթիռը կարող Է հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատված:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը