Գերմանացիներն ասել են` երբ Զելենսկին հրադադար կխնդրի Ռուսաստանից


Գերմանացիներն ասել են` երբ Զելենսկին հրադադար կխնդրի Ռուսաստանից

  • 19-11-2022 13:16:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Welt-ի ընթերցողները համոզմունք են հայտնել, որ Զելենսկին աղաչելու է Ռուսաստանի հետ հրադադար կնքել։
 
Գերմանական Die Welt պարբերականի ընթերցողները քննադատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որում նա մերժում է Ռուսաստանի հետ «կարճաժամկետ հրադադարի» հնարավորությունը։
 
Օգտատաերերի կարծիքները հավաքել է ՌԻԱ Նովոստին։
 
Շատերը վստահություն են հայտնել, որ Ուկրաինայի առաջնորդը կսկսի «աղաչել» հրադադարի մասին, հենց որ արևմտյան երկրները դադարեն ֆինանսավորել Կիևին։
 
«Իհարկե, Զելենսկին մերժում է այն ամենը, ինչը կարող է սպառել նրա դրամական պաշարները։ Նա ոռնալով հրադադար կխնդրի, երբ Արևմուտքը կանգնեցնի դրամական հոսքերը դեպի ուկրաինական կողմ»,-կարծիք է հայտնել օգտատերերից մեկը։
 
«Զելենսկու փոխարեն ես կհամաձայնեի նույնիսկ երկարաժամկետ զինադադարի։ Նա անտանելի է»,-գրում է մեկ այլ մեկնաբանության հեղինակ։
 
«Եկեք սպասենք և տեսնենք, թե նա ինչ կասի, երբ Ներկայացուցիչների պալատի հանրապետականները փակեն նրա փողի ծորակը»,-առաջարկել է ընթերցողներից մեկը:
 
«Զելենսկին միայն զենքի և փողի մասին է մտածում, որոնց մեծ մասը վաղուց բաժանվել է ուկրաինացի պաշտոնյաների միջև։
 
Ինչո՞ւ են այս ստախոսին դեռ օգնում»,-հարց է բարձրացրել մեկ այլ օգտատեր։
 
«Նա միայն պահանջել գիտի, և չգիտես ինչու` մեր միամիտ կառավարությունը վստահում է նրան...կամ ձեռնտու է նրան վստահելը»,-ենթադրություն է անում հինգերորդ մեկնաբանը:
 
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` խոսելով Ուկրաինայի հետ երկխոսության հնարավորության մասին, հայտարարել էր, որ Մոսկվան բաց է բանակցությունների համար, այդ դիրքորոշումը Կիևին հայտնի է:
 
Ընդ որում` ուկրաինական կողմը ոչ մի բանակցություն չի ցանկանում, նշել է նա։ Ինչպես ընդգծել է Պեսկովը, ցանկացած բանակցություն իր նպատակն ունի, ռուսական նպատակները լավ հայտնի են, և դրանց «կարող են հասնել կա՛մ հատուկ ռազմական գործողության միջոցով, կա՛մ բանակցությունների միջոցով», և որ «Ռուսաստանը բաց է թե՛ մեկի, թե՛ մյուսի համար»:
 
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
 
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 268-րդ օրը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play