Նաումբուրգում հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո է անցկացվել


Նաումբուրգում հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո է անցկացվել

  • 19-11-2022 13:48:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի Սուրբ Վենցելի տաճարում տեղի է ունեցել հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալայնը գրել է, որ երեկոյին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը, ջութակահար Նիկոլայ Մադոյանը, երգեհոնահար Նիկոլաս Բերնդտը, դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը:
 
Ներկա են եղել Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերը, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Պատվո հյուպատոս Միխայել Շմիդտը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հայկական պատվիրակության այլ անդամներ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play