Արտակ Բեգլարյանը նշել է, թե որ դեպքում է Արցախը պատրաստ Ադրբեջանի հետ բանակցություններին


Արտակ Բեգլարյանը նշել է, թե որ դեպքում է Արցախը պատրաստ Ադրբեջանի հետ բանակցություններին

  • 19-11-2022 21:29:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցությունների Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն կարևոր է, որ թեմաները և միջազգային ձևաչափը որոշվեն նախապես, Թվիթերի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
 
«Արցախի ներկայացուցիչը պետք է նշանակվի միայն մեր իշխանությունների կողմից: Մենք շփումներ ունենք միմյանց հետ, բայց միայն հումանիտար փոխադարձ կարիքների համար»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական