Իրանի ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի ԱԳ փոխնախարարին


Իրանի ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի ԱԳ փոխնախարարին

  • 21-11-2022 11:49:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կիրակի օրն ընդունել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանին:
 
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը ժամանակ Աբդոլլահիանը գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև զարգացող հարաբերությունների առնչությամբ՝ ասելով, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը «կարևոր գործնական քայլ էր երկու երկրների կողմից տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ և քայլ դեպի գոհացուցիչ հեռանկար»։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play