Լեհաստանում ձմռանն սպասում են ուկրաինացի նոր փախստականների
21-11-2022 13:03:44 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Առաջիկա ձմռանն Ուկրաինայից նոր փախստականներ կժամանեն Լեհաստան, հայտարարել Է Լեհաստանի նախագահի վարչակազմի Միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Յակուբ Կումոխը՝ հանդես գալով RMF FM ռադիոկայանի եթերով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Ավելի վաղ «ՈւկրԷներգո» ազգային Էներգետիկական ընկերությունը հաղորդել Է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքում գործելու են ժամային անջատումների ժամանակացույցեր, իսկ լրացուցիչ՝ վթարային անջատումներ:
«Իհարկե, սա շատ ծանր ձմեռ Է լինելու, եւ մենք սպասում ենք, որ, ցավոք, լինելու են, սա փաստ Է, լրացուցիչ փախստականներ են լինելու Ուկրաինայից: