Մենք չենք կարող Թուրքիային վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան. Ֆրենկ Փալոն
21-11-2022 14:06:58 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Ամերիկյան F-16 կործանիչները չպետք է վաճառվեն Թուրքիային։ Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ դատապարտելով թուրքական զինուժի հարվածները Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածներին:
«Էրդողանը ռմբակոծել է քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ հիվանդանոց: Ահա ևս մեկ պատճառ, որ ես աշխատում եմ արգելափակել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային։ Էրդողանի ագրեսիայի օրինակները ցույց են տալիս, որ մենք չենք կարող նրան վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Փալոնը։